ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

ՈՒզում եմ քեզ ապտակել, արածո՛ղ նախիր. խարան դնել քո ստորաքարշ դեմքի վրա

ՈՒզում եմ քեզ ապտակել, արածո՛ղ նախիր. խարան դնել քո ստորաքարշ դեմքի վրա
23.06.2024 | 12:58

- Այժմ, ուզում եմ և քե՛զ ապտակել, արածո՛ղ նախիր։ Մի հսկա, կրակ հանող ապտակով ուզում եմ խարան դնել քո՝ գետնին քսվող դեմքի վրա։

ՈՒզում եմ, որ այդ ապտակը ջարդի՛ կամ փոխի՛ քո ստորաքարշ դեմքը, որ այլևս կարմրել չգիտե, արածո՛ղ նախիր։

ՈՒզում եմ շանթ լինել և քո սիրտը բովել, այդ ցեխի կույտ դարձրած սիրտը, որ միայն ազատություն է մղում դեպի քո երակները, արածո՛ղ նախիր։

Եվ այդ բոլորը անելուց հետո՝ ուզում եմ լալ և արտասվել քո անկման վրա, արածո՛ղ նախիր։

Ավերա՛կ ես եղել, ճահի՛ճ ես դարձել։ Ավերակիդ և գարշիդ մեջ լողում ես սողունի նման և հանգիստ զգում քեզ։

Իմ ապտակը թող կարմրեցնի՛ քեզ, գա՛ղջ մթնոլորտով սնանվող նախիր։ Իմ ապտակը թող կարմրեցնի՛ քեզ, անամոթության սովոր գունատ դեղնություն։

Որպեսզի արոտ ունենաս՝ ստրկության մեջ հանգչում ես, որպես փափուկ անկողնի վրա, արածո՛ղ նախիր։ Քո խոհերը նույնքան գարշելի են, որպես ոտներիդ կայան՝ հողը։ Ձգտումներդ նույնքան բարձր են, որքան ջրի տակ իջնող աղտոտ տիղմը։

Եվ դու գոհ ես, արածո՛ղ նախիր։ Գոհ՝ քո մղումներով, գոհ՝ քո երկար աղիքով և գոհ՝ քո չորս ոտներով։

Դու գլուխդ երբե՛ք չես բարձրացնում։ Ու ինչ որ բարձրում, գլխիդ վրա պիտի որոնել, ցած ես բերում ու ցեխոտ սմբակներիդ հարմարեցնում։ Ճահճիդ մեջ ես տեսնում աստղերդ, տիղմիդ մեջ՝ քո տարածությունը։

Պարտականություններ ես սահմանել քեզ շրջապատող եղեգների ձայներից, եղջյուրներդ միմյանց դեմ ես դարձրել, միմյանցով արնոտել։

Ուզում եմ քեզ ապտակել, արածո՛ղ նախիր. խարան դնել քո ստորաքարշ դեմքի վրա։

Ահա՛ իմ շանթերը. թող խրվեն նոքա սրտիդ մեջ և թող ըմբոստ ոգին շարժե քո ճահիճը, խանձե քո արոտը և ոչինչ չթողնե քեզ՝ քո անցյալ սնունդից։

Վրթանես ՓԱՓԱԶՅԱՆ

Անի ԿԱՂԻՆՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 9663

Մեկնաբանություններ